Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի շախմատիստների հաջողությունները

03.04.2013


Արագածոտնի մարզի 12 դպրոցական հաջողությամբ մասնակցեց մարտի 15-24-ը Երեւանում անցկացված Հայաստանի շախմատի պատանիների կիսաեզրափակիչ մրցույթին: Մինչև 10 տարեկան տղաների մեջ 7-ամյա Արսեն Դավթյանը, ով սովորում է Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոցում, կիսեց 1-2-րդ տեղերը եւ իրավունք նվաճեց մասնակցելու սեպտեմբեր ամսին Չեռնոգորիայում կայանալիք Եվրոպայի մինչեւ 8 տարեկան շախմատիստների առաջնությանը: Մինչեւ 10 տարեկան աղջիկների մեջ Ապարան քաղաքից Անի Պետրոսյանը վաստակեց մայիսին հանրապետական առաջնության եզրափակիչ մրցումների մասնակցության իրավունք:
Հաջողությամբ ընթացավ նաեւ դպրոցական շախմատիստների մարզային օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որը կազմակերպվեց մարտի 29-ին, Աշտարակ քաղաքի թիվ 1 դպրոցում: Մասնակցում էին սկզբնական փուլում հաղթած՝ Ապարանի ավագ, Թալինի թիվ 1 եւ Աշտարակի թիվ 4 դպրոցների թիմերը: Երկու շրջանով անցկացված արագ շախմատի մրցաշարում 16 հնարավորից 11 միավորով առաջին տեղը գրավեց Ապարանի ավագ դպրոցի թիմը: Երկրորդ տեղը՝ 9 միավորով, գրավեց Աշտարակի թիվ 4 դպրոցի թիմը: Թալինի թիվ 1 դպրոցի թիմը վաստակեց 4 միավոր եւ գրավեց երրորդ տեղը:
Մրցաշարի փակման հանդիսավոր արարողության ժամանակ Հայ Ընդհանուր Բարեգործական Միության ներկայացուցիչները բոլոր մասնակիցներին հանձնեցին նվերներ: Առաջին տեղը գրաված Ապարանի ավագ դպրոցի թիմի անդամները՝ 3 տղա եւ 1 աղջիկ, իրավունք նվաճեց մասնակցելու Հայսատանի շախմատի դպրոցական թիմերի մրցաշարի եզրափակչին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14