Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերջին օրերի ցրտահարությունից Արագածոտնի մարզի գյուղացիական տնտեսությունները վնասներ չեն ունենա

26.03.2013

Վերջին օրերի ցրտահարությունից Արագածոտնի մարզի գյուղացիական տնտեսությունները վնասներ չեն ունենա, քանի որ բոլոր տարածաշրջաններում պտղատու ծառերն, ընդհանուր առմամբ, դեռ չեն ծաղկել:
Նախալեռնային գոտում գտնվող բնակավայրերում սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները: Աշտարակի տարածաշրջանում և Թալինի տարածաշրջանի ցածրադիր հատվածում ընթացքի մեջ է դրվել գարնանացանը, իսկ, բարձրադիր գոտում գտնվող Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններում, ուր վարելահողերի զգալի մասը դեռ ծածկված է ձյան շերտով, այն կսկսվի ավելի ուշ:
Մարզում գարնանացան կկատարվի շուրջ 33-34 հազ. հա հողատարածության վրա: Ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատ մոտ 3-5%-ով ավելի են: Կառավարության կողմից տրվող օժանդակության ծրագրի շրջանակում մարզ ներկրելու համար արդեն հայտավորված է 995 հազար լիտր դիզվառելիք, 3600 տոննա ազոտական պարարտանյութ, 1 տոննա եգիպտացորենի, 100 տոննա գարու, 30 տոննա կորնգանի և 7 տոննա առվույտի սերմացու: Հատկացումների գործընթացը կազմակերպում է մարզպետարանը՝ աշխատանքները համակարգելով համայնքապետարանների հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14