Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջոցառումներ՝ նվիրված Ֆրանկոֆոնիային

22.03.2013

Միջոցառումների ընդգրկուն ծրագրով Ֆրանկոֆոնիայի օրերին իր մասնակցությունն են ունենում Արագածոտնի մարզի կրթօջախները: Ծրագրում, հիմնականում, ընդգրկված են այն դպրոցները, որտեղ օտար լեզուների ցանկում ուսուցանվում է նաեւ ֆրանսերենը: Դրանց մեջ են Աշտարակի թիվ 3, Արուճի, Կոշի, Ծաղկաշենի, Ձորագլխի, Շամիրամի, Ափնայի. Իրինդի եւ այլ դպրոցները:
Միջոցառումների ընթացքը սկիզբ է առել մարտի 15-ից: Առաջին օրը ֆրանսերեն լեզվով ցերեկույթ է կազմակերպվել Կայքի միջնակարգ դպրոցում: Օրվան համահունչ հնչել են ֆրանսիայի պատմությանը, մշակույթին նվիրված զեկուցումներ, երաժշտական կատարումներ: Մարտի 19-ին բարձր դասարանցիների մասնակցությամբ ֆրանսիական պոեզիայի ժամ է կազմակերպվել Նիգավանի միջնակարգ դպրոցում: ,,Ֆրանսիայի անվանի մարդիկ,, , ,,Մենք ուսումնասիրում ենք ֆրանսերեն,, եւ ,,Ֆրանսերենը ամենագեղեցիկ լեզուներից մեկն է,, թեմաներով միջոցառումների շարք է ծրագրվել Արագածի թիվ 1 դպրոցում:
Միջոցառումների ժամանակացույցը ձգվում է մինչեւ ապրիլի վերջը, որի ընթացքում կկազմակեպվեն Ֆրանսիային նվիրված լուսանկարչական ցուցահանդեսներ, գրքերի քննարկումներ, պոեզիայի ժամեր, ֆրանսահայ մեծություններին, մշակութային արժեքներին նվիրված ցերեկույթներ, դասախոսություններ, ֆրանսերեն լեզվով բեմականացումներ եւ այլն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14