Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարբիի դպրոցը հյուրընկալել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին

21.03.2013


Իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ Արագածոտնի մարզի Կարբիի միջնակարգ դպրոցը հանդես եկավ պարսկալեզու միջոցառմամբ: Դպրոցում, ուր իբրև օտար լեզու դասավանդվում է նաև պարսկերենը, հյուրընկալել էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի գծով խորհրդական Մեհրան Շիրավանդը, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գևորգյանը և այլք:
Դահլիրճում Նովրուզի սեղանն էր` համապատասխան ուտեստներով ու իրերով լի: Միջոցառման մասնակից տարբեր տարիքի աշակերտները բացառապես պարսկերեն ներկայացրին տոնն իր բազմազանությամբ ու հմայքով: Մեկը մյուսին հաջորդելով` վերջիններս հյուրերին ու հանդիսատեսին համապարփակ տեղեկատվություն հաղորդեցին տոնի վերաբերյալ:
Գեղարվեստական մասին համընթաց ցուցադրվեցին պարսկական գորգագործության նախշազարդ նմուշները, յուրատեսակ մանրանկարչության գեղեցիկ պատկերներ ու արևելքի ճարտարապետական կոթողները ներկայացնող տեսնյութեր: Դպրոցի երգչախմբի կատարմամբ հնչեցին հայերեն և պարսկերեն կատարումներ:
Տնօրեն Արսեն Օհանյանը ողջունեց և շնորհավորեց հյուրերին տոնի առիթով` ընդգծելով մեր երկրի` բարեկամության ու երկխոսության վրա հիմնված քաղաքականության մասին: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գևորգյանը ևս շնորհավորեց հյուրերին.,,Երկու ժողովուրդների բարեկամությունը հենց սա է: Դպրոցի աշակերտները կարողանում են պարկերեն վարժ արտաբերել իրենց խոսքը, - նշեց նա:
Միջոցառումը մեծ հավանության արժանացավ նաև մեծարգո դեսպան Ռեյիսիի կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14