Նորություններ
Քաղաքացիների ընդունելությունը՝ Ապարանի տարածաշրջանում
15.03.2013

Քաղաքացիների ընդունելությունների սահմանված ժամանակացույցի համաձայն ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մարտի 15-ին ընդունելությունը կատարեց Ապարանի քաղաքապետարանում, որին մասնակցեցին Ապարան քաղաքի եւ տարածաշրջանի գյուղական համայնքների բնակիչները: Ընդունելության մասին բնակիչները տեղեկացվել էին նախապես:
Ընդունելությանը մասնակցեց 40 մարդ: Նրանք մեծամասամբ՝ 34-ը, դրամական աջակցության խնդիր ուներ: Բոլոր դիմումատուներն էլ բավարարվեցին: Երկուական քաղաքացի առողջարանի եւ պետպատվերով բուժման խնդիր ունեին: Նրանց խնդիրներին եւս դրական լուծում տրվեց: Բարձրացվեց նաեւ աշխատանքի տեղավորման եւ բնակարանի տանիքի վերանորոգման մեկական հարց, որոնց լուծումները դրվեցին ընթացքի մեջ :
Առաջիկայում՝ մարտի 22-ին մարզպետը քաղաքացիների ընդունելություն կկազմակերպի Թալինի, մարտի 29-ին՝ Արագածի տարածաշրջաններում: