Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային տոնի առթիվ

07.03.2013

Սիրելի կանայք,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի՝ կանանց տոնի առթիվ:
Անուրանալի է կնոջ կարեւորությունը հայ ժողովրդի պատմության բոլոր ժամանակներում, եւ այսօր՝ առավելապես: Դուք ձեր ծանրակշիռ խոսքն եք ասում ոչ միայն հայապահպանության, ապագա սերունդների դաստիարակության, այլեւ՝ պետականաշինության, քաղաքական եւ հասարակական, գործարար եւ մշակութային ոլորտներում:
Գարնանային այս գեղեցիկ տոնի խորհուրդը հատկապես ձեզ բնորոշ անսպառ բարությունն ու համբերությունն է, մայրությունն ու գեղեցկությունը, անվերապահ նվիրումը, հանդուրժողականությունն ու ընտանիքն ամուր պահելու ձեր նվիրվածությունը, որոնց հանդեպ մենք խորին ակնածանք ու խոնարհում ենք տածում:
Սերունդների հայեցի կրթության ու դաստիարակության, ազգային արժեքներին նրանց հաղորդակից դարձնելու, ընդհանուր առմամբ, Մայր հայրենիքում, թե Սփյուռքում հայապահպանման ձեր առաքելությամբ մեր պետականության հիմքերն եք ամրացրել եւ արժանիորեն շարունակում եք նույնն անել: Համոզված եմ, որ հասարակական-քաղաքական կյանքում գնալով ակտիվացող ձեր մասնակցությունը, միասնականությունն ու խորաթափանցությունը հնարավորություն կընձեռեն ի նպաստ մեր պետության ու ժողովրդի լիարժեք օգտագործել ձեր ամբողջ ներուժը:
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, առողջություն եւ համբերություն եմ մաղթում ձեզ, ընտանեկան ջերմություն, սեր, եւ երջանկություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14