Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին Մասիս, Աշտարակ եւ Էջմիածին քաղաքների ջրամատակարարման ծրագրերը

06.03.2013


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Մասիս, Աշտարակ եւ Էջմիածին քաղաքների ջրամատակարարման ծրագրերը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզպետները, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Աշտարակի, Մասիսի քաղաքապետներն ու Էջմիածնի փոխքաղաքապետը, պատասխանատու այլ անձինք:
"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը ներկայացրեց Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող "Համայնքային ջրամատակարարման ծրագրի" շրջանակում 2013թ. նախատեսվող աշխատանքները: Նշվեց, որ Մասիս, Աշտարակ, Էջմիածին քաղաքներում եւ հարակից 11 գյուղական համայնքներում ընդհանուր առմամբ նախատեսվում են շուրջ 8,5 մլն դոլարի շինարարական աշխատանքներ: Մասնավորապես, ծրագրի շրջանակում Մասիսի տարածաշրջանում կվերակառուցվի երեք արտեզյան հոր, կվերանորոգվեն Մասիսի եւ Աշտարակի պոմպակայանները, կկառուցվի եւ կվերականգնվի ընդհանուր առմամբ շուրջ 140 կմ ջրագիծ, Էջմիածնի հարակից երեք համայնքներում կվերակառուցվեն մայր ջրատարի առանձին հատվածներ:
Փոխվարչապետը հույս հայտնեց, որ ծրագրի իրականացման արդյունքում նշված համայնքներում էապես կբարելավվի ջրամատակարարման որակը, ինչն առաջնային խնդիր է բնակիչների համար: Նա տարածքային եւ տեղական մարմինների ղեկավարներին հորդորեց ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել "Հայջրմուղկոյուղի" ընկերությանը: Ա. Գեւորգյանը նաեւ "Հայջրմուղկոյուղի" ընկերության պատասխանատուների

ՀՀ ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14