Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Հյուսիս- հարավ» ճանապարհի անվտանգության պահպանումը՝ ուշադրության կենտրոնում

22.02.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Օրակարգային հարցերից մեկով քննարկվել է տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) իրականացման ընթացքը:
Ծրագիրն ընթանում է ըստ սահմանված ժամանակացույցի: Հողերի օտարման գործընթացի իրականացումը սկսվել է ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր, Եղնիկ, Դավթաշեն, Վերին Սասնաշեն, Ներքին Սասնաշեն համայնքների ազդեցության ենթակա հողերի օտարումից: Կնքվել են 124 օտարման պայմանագրեր մասնավոր եւ համայնքային հողերի ձեռքբերման համար, որոնց մասով տրվել են համապատասխան փոխհատուցումներ:
Ծրագրի ղեկավարներին հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել ճանապարհահատվածի անվտանգության չափանիշների պահպանման հարցերը՝ միջազգային տեխնիկական լուծումներին համապատասխան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14