Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցաշինության համար օգտագործվում են բոլոր հնարավորությունները

20.02.2013

Կրթության ոլորտն ընդունելով իբրեւ առանձնահատուկ եւ կարեւորություն ներկայացնող համակարգ, Արագածոտնի մարզում այն դիտվում է որպես մարզի զարգացման ծրագրի գերակա նպատակներից մեկը: Համակարգի ներդաշնակ եւ համաչափ զարգացման համատեքստում առանձնակի տեղ ունի դպրոցաշինությունը: Այդ նպատակով հատկացումներ են կատարվում ինչպես պետական բյուջից, այնպես էլ տեղական եւ միջազգային տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների, անհատ բարերարների կողմից:
2012 թվականին մարզի 4 կրթական հաստատությունների՝ Լեռնապարի, Վարդենիսի, Աշտարակի երաժշտական եւ մարզական դպրոցների կառուցման համար ֆինանսավորում է կատարվել պետական բյուջեից: Նույն ծրագրով իրականացվել են նաեւ 31 դպրոցի վերանորոգման աշխատանքներ:
Մարզի ուսումնական հաստատությունների հիմնանորոգման նպատակով լրացուցիչ գումար է հատկացվել նաեւ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացվող աշխատանքների /հրատապ ծրագրի/ շրջանակում: Առաջին 3 հրատապ ծրագրերի մեջ ներգրավվել են մարզի բոլոր տարածաշրջանների առավել կարիքավոր կրթօջախները, որոնցում կատարվել են հիմնական կամ մասնակի վերանորոգման, խմելու ջրագծերի, սանհանգույցների կառուցման, բարեկարգման եւ այլ աշխատանքներ:
Հրատապ 4-րդ ծրագիրը եւս իր մեջ ընդգրկում է դպրոցաշինությունը, որի շրջանակում վերանորոգում կկատարվի Նոր Եդեսիայի, Եղնիկի, Ուջանի, Ճարճակիսի, Իրինդի, Ապարանի թիվ 1, Թալինի թիվ 2, Վերին Սասնաշենի դպրոցներում, կաթսայատան եւ ջեռուցման համակարգեր կկառուցվի Նոր Արթիկի դպրոցում, Ալագյազի դպրոցում կվերանորոգվի հատակը, Ռյա Թազայի դպրոցում էլ՝ մարզադահլիճը: Այս ծրագրով աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14