Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում ՀՀ Նախագահի ընտրությունները սկսվել եւ ընթանում են բնականոն հունով

18.02.2013


Փետրվարի 18-ին առավոտյան ժամը 8.00-ին բացվեցին Արագածոտնի մարզի բոլոր ընտրական տեղամասերը: Թիվ 14 ընտրատարածքում դրանք 66-ն են, թիվ 15-ում՝ 75-ը:
Ընտրատարածքային թիվ 14 եւ 15 ընտրական հանձնաժողովներից տեղեկացրին, որ տեղամասերում առկա են ընտրություններն անցկացնելու պահանջվող բոլոր պայմանները: Տեղամասային հանձնաժողովների անդամներն անցել են համապատասխան դասընթացներ եւ ուսուցումների արդյունքում տիրապետում են ընտրակարգի անհրաժեշտ մանրամասներին:
Տեղամասերում սռեղծված են բավարար պայմաններ հանձնաժողովների, ինչպես նաեւ թեկնածուների վստահված անձանց եւ դիտորդների աշխատանքի համար:
Ընտրողների ընդհանուր թիվը թիվ 14 ընտրատարածքում 57.780 է, թիվ 15-ում՝ 56 հազար 517:
Առավոտյան ժամը 10.30-ի դրությամբ քվեարկությունն ընթանում է բնականոն հունով: Եղանակային պայմանները եւս նպաստավոր են եւ բավարար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14