Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին-Կաթնաղբյուր-Դավիթաշեն հատվածի ճանապարհի կառուցումը

15.02.2013

Փետրվարի 14-ին մեկնարկեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին-Կաթնաղբյուր-Դավիթաշեն հատվածի արագընթաց նոր ճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքները։
Շինհրապարակում կազմակերպված շրջայցի ընթացքում ,,Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր,, ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու երկրորդ տրանշի արժեքը կկազմի մոտ 170 մլն ԱՄՆ դոլար։ Այն միմյանց կկապի Աշտարակն ու Թալինը: 42 կմ երկարությամբ այս քառուղի, երկկողմանի, բետոնե ծածկով արագընթաց մայրուղին մոտ 30-40 րոպեով կկրճատի Երեւանից մինչեւ Գյումրի ուղեւորության վրա ծախսվող ժամանակը։ Ավտոմայրուղու առաջին տրանշը, որը միմյանց է կապելու Երեւանն ու Արարատը, Երեւանն ու Աշտարակը, արդեն կառուցման փուլում է։
Շինարարությամբ զբաղվող ,,Իսոլյուքս Կորսան,, իսպանական ընկերությունը Արագածոտնի մարզի Փարպի գյուղում կառուցում է բետոնի արտադրամաս: Իսպանիայից բերված բոլոր բաղկացուցիչների տեղադրման աշխատանքները մեկնարկել են նախորդ շաբաթ եւ կտեւեն եւս 2-3 շաբաթ։ Մոտ մեկ ամիս կտեւի նաեւ փորձարկման շրջանը։ Արտադրամասի առավելագույն արտադրական հզորությունը կկազմի օրական 1500 խմ. կամ 3600 տոննա. նման հզորությամբ բետոնի արտադրամաս Հայաստանում չկա։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14