Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Արագածոտնի մարզի Թալինի ընտրողների հետ

09.02.2013

Նախընտրական քարոոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին այցելեց Արագածոտնի մարզ, հանդիպումներ ունեցավ Թալինի ընտրողների հետ:
Թալինցիները պետք է հնարավորություն ունենան արդար վաստակով ապահովել իրենց ընտանիքների ապրուստը: Պետության կողմից տրվող օժանդակությունը գյուղացուն բավարար չէ, բայց որպեսզի այդ աջակցությունը լինի բավարար, անհրաժեշտ է նաեւ մարդկանց մոտ ավելացնել աշխատելու ցանկությունը: Այդ մասին ասաց նա Թալինի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, հավելելով, որ աշխատանքը պետք է լինի երկկողմանի` մի կողմից պետությունն ավելացնի իր մասնակցությունը, մյուս կողմից` մարդիկ սկսեն առավել լավ աշխատել:
«Առանց չարչարանքի, աշխատանքի գյուղացին չի կարող իր հոգսերը հոգալ: Ավելացվող օժանդակությունից բացի, անհրաժեշտ է նաեւ հարմարավետ պայմաններ ստեղծել` ոչ միայն պարարտանյութի, վառելիքի գները մատչելի դարձնել, այլեւ յուրաքանչյուր բնակավայրում տրամադրվող ծառայությունների համապատասխան որակ եւ մատչելիություն ապահովել»,-այդ մասին ասաց Սերժ Սարգսյանը: Նախագահի թեկնածուն նաեւ կարեւորեց այն հանգամանքը, որ յուրաքանչյուր գյուղացի հնարավորություն պետք է ունենա օգտվելու որակյալ խմելու ջրից, լավ ճանապարհից, որակյալ կապից, բժշկական օգնությունից:
Թաթուլ համայնքում Սերժ Սարգսյանն այցելեց նաեւ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի, ազտամարտիկներ Սամվել Կարապետյանի, Հարություն Բաղդասարյանի շիրիմներին, ծաղիկներ դրեց եւ հարգանքի տուրք մատուցեց նրանց հիշատակին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14