Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի գյուղատնտեսության ոլորտում ցուցանիշները բարձր են

07.02.2013

Գյուղատնտեսության բնագավառում 2012 թվականին Արագածոտնի մարզում ներդրված ընդհանուր գումարը կազմել է 9692.3 միլիոն դրամ: Այդ գումարից 2-րդ հրատապ ծրագրով ոլորտում ներդրվել է 892.9 մլն. դրամ: Նախատեսվել է 16 ծրագիր, որոնք բոլորն էլ ավարտվել են ժամանակին: Ներդրումներն ավելացել են ՀՀ պետբյուջեի, համայնքների բյուջեների, բարեգործական ու հասարակական կազմակերպություննների, տարբեր ԾԻԳ-երի ու անհատների կողմից: Միջոցառումները հիմնականում ուղղվել են ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների կերարտադրության, արհեստական սերմնավորման, կաթնարտադրության խթանման, հացահատիկային կուլտուրաների սերմարտադրության, սորտաթարմացման, անասնապահության և դաշտավարության զարգացման ծրագրերին աջակցելու գործընթացներին:
Բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի գծով համախառն բերքի ցուցանիշների համեմատականը նախորդ տարվա ցուցանիշների նկատմամբ 2012 թվականին ավելացել է: Կատարվել է 23940 հա. հացահատիկի և հատիկաընդեղենի, 1569 հա կարտոֆիլի, 978 հա բանջարեղենի և 158 հա բոստանային մշակաբույսերի ցանք: Խաղողի տարածություններն ավելացել են 264 հեկտարով և ներկայումս կազմում են 1835 հա: Պտղատու այգիների ընդհանուր տարածքը կազմել է մոտ 5212 հա, որը նախորդ տարվա համեմատությամբ ավել է 330 հեկտարով: Տարվա ընթացքում մարզին տրվել է 175 տոննա հացահատիկի սերմացու: Նախորդ տարվա 5500 տոննայի դիմաց 2012 թվականին մարզի խաղողագործներից մթերվել է 6200 տոննա խաղող:
Անասնապահությամբ զբաղվող տնտեսություններն իրենց արտադրանքը մթերել են տեղի արտադրական ձեռնարկություններին: 2012 թվականին մարզում, ընդհանուր առմամբ, արտադրվել է 14.9 հազ. տոննա միս, 75.0 հազ. տոննա կաթ և 59.8 մլն. հատ ձու:
Գյուղացիական տնտեսություններին կենտրոնացված կարգով մատակարարվել է 2835 տոննա ազոտական պարարտանյութ, 1400 տոննա դիզելային վառելիք: Այս հատկացումները շարունակական են և իրականացվելու են նաև ընթացիկ տարում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14