Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում ձեւավորվել է 141 ընտրատեղամաս

01.02.2013

ՀՀ Արագածոտնի մարզի թիվ 14 եւ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները տեղեկացնում են, որ մարզում, ընդհանուր առմամբ, ձեւավորվել է 141 ընտրատեղամաս, որից 66-ը՝ թիվ 14, 75-ը՝ թիվ 15 ընտրատածքներում: Համապատասխանաբար ձեւավորվել են նաեւ տեղամասային հանձնաժողովները, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է 8-ական անդամ: Նրանք ներկայացնում են ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունները:
ՀՀ Նախագահի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, բոլոր տեղամասային հանձնաժողովներում սահմանված ժամկետում՝ հունվարի 27-ին, կայացել են անդրանիկ նիստերը: Ներկայումս հանձնաժողովների անդամները անցնում են վերապատրաստման դասընթացներ, որոնք սկսվել են հունվարի 28-ից եւ կավարտվեն փետրվարի 9-ին:
Մարզի երկու ընտրատարածքներում էլ 2-3 անգամ այցելել են դիտորդական խմբեր, որոնք ծանոթացել են մարզային եւ տեղամասային հանձնաժողովների գործունեությանը, մասնակցել հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացներին: Այցելությունների ընթացքում նրանք, ընդհանուր առմամբ, ուսումնասիրել են ընտրությունների նախապատրաստության գործընթացների համապատասխանությունը ,,ՀՀ ընտրատան օրենքի,, դրույթներին եւ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին եւ նախապատրաստական այլ աշխատանքների իրականացումը: Արձանագրվել է, որ ողջ գործընթացը համապատասխանում է սահմանված պահանջներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14