Նորություններ
Նշվեց Հայկական բանակի տոնը
31.01.2013

Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հերթական միջոցառումը նվիրված էր Հայկական բանակի օրվա, որը կրում էր ,,Խաղաղություն ամենքին եւ ամենուր,, խորագիրը:
Օրվա թեմային համահունչ էր կատարված բեմի ձեւավորումը, որն ամբողջացնում էր հայ ժողովրդի անցած ողջ ուղին՝ սկսած պատմական վաղ անցյալից, մինչեւ մեր օրերը՝ անկախ Հայաստանի պետականության ձեռքբերումը: Շեփորահարի հնչյունների ուղեկցությամբ ներկայացվեց հայ ժողովրդի պատմական անցյալը, մայրաքաղաքների պատմության փառավոր էջերը, հայոց արքաների հերոսական ձեռնարկումները:
Միջոցառմանը ներկա բազմաթիվ հյուրերի մեջ էին մարզի ղեկավարության ներկայացուցիչներ, զինվորականներ, ռազմական գործին նվիրված բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի Հանրապետությունում դեսպանատների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ եւ այլն: Նրանք ականատես եղան դպրոցականների եւ նրանց մանկավարժների կողմից կազմակերպված բովանդակալից եւ հայրենասիրական ոգով տոգորված կատարումներին, միաժամանակ արտահայտվեցին Հայկական բանակի մասին իրենց ոգեւորորիչ, մեծարանքի խոսքերով:
Դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքները բարձր հիմքերի վրա դնելու համար ՀՀ պաշտպանությաան նախարարի հրամանով դպրոցի տնօրեն Ն. Մովսիսյանը պարգեւատրվեց ,,Վ. Սարգսյան,, մեդալով եւ ՀՀ մշակույթի նախարարի կողմից պատվոգրով: