Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

25.01.2013

Սիրելի հայրենակիցնե՛ր, հունվարի 28-ին մեր երկիրը նշում է Հայկական բանակի տոնը: Տոն, որը նվիրական է բոլորիս համար, եւ մենք ամենայն հպարտությամբ մասնակիցն ենք այդ պանծալի տոնակատարությանը:
Հայկական բանակը ձեւավորվեց 21 տարի առաջ՝ հայոց մերօրյա պատմության կարեւորագույն եւ ամենապատասխանատու ժամանակաշրջանում: Անցնելով բազում խոչընդոտների միջով եւ հերոսաբար հաղթահարելով ժամանակի թելադրած դժվարությունները, այսօր Հայկական բանակը ներկայանում է իբրեւ տարածաշրջանի ուժեղագույնն ու անպարտելին: Մենք, հիրավի, հպարտանում ենք մեր բանակի այսօրվա ներկայով եւ իրատեսորեն ընկալում նրա վաղվա կայուն եւ նպատակասյաց օրը:
Բանակաշինությունը մեր երկրի պետականության կերտման գլխավոր եւ ամենաակնառու ձեռքբերումներից է: Այսօր բոլորիս խնդիրը այդ բանակի պահպանումն է, դրա շուրջ բոլոր ուժերի համախմբումն ու մեկտեղումը: Սա է երկրի նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հորդորը կառավարության ողջ համակարգին, հանրության բոլոր շերտերին , երկրի մաս կազմող բոլոր անհատներին:
Այսպիսի հավատամքով ենք մենք տոնում Հայկական բանակի օրը:
Շնորհավորում եմ ամենքիս այս պանծալի տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, ուժ եւ կորով, անամպ եւ արեւոտ երկնակամար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14