Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հաշվետվությունը

24.01.2013

Արագածոտնի մարզպետարանում կայացավ մարզային փրկարարական վարչության հաշվետվությունը, որին մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ, մարզի ղեկավարությունը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանման պետերը, համակարգի աշխատակիցները:
Մարզային փրկարար ծառայության 2012 թ. ընթացքում կատարած աշխատանքներն ամփոփեց ՄՓՎ պետ Շ. Շամիրյանը: Նա զեկուցեց, որ հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումներն իրենք կատարել են ամբողջությամբ: Գործունեության հիմնական ուղղություններն են եղել մարդկանց կյանքի եւ առողջության ապահովման գերակայությունը, արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցառումները, մարզի բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակների ներգրավվման ապահովումը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերի հրապարակայնությունը, աղետների ռիսկի նվազեցման մարզային թիմի ստեղծումը եւ հետագա զարգացման ապահովումը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով ղեկավար մարմինների եւ բնակչության ուսուցման կազմակերպումն ու իրականացումը:
Անցյալ տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 515 արտակարգ դեպք որի հետևանքով զոհվել է 23, մարմնական վնասվածքներ է ստացել 232 մարդ: 2011 թվականի համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 109-ով կամ 17.5-%-ով, զոհերի թիվը՝ 6-ով կամ 21%-ով, իսկ վիրավորների թիվը՝ 17-ով կամ 7%-ով:
Ծառայության կողմից զգալի աշխատանք է տարվել որոնողա-փրկարարական ոլորտում: Արագած եւ Արայի լեռներում իրականացվել է 6 որոնողա-փրկարարրական աշխատանք, որի ընթացքում փրկվել է 16 մարդ: Մարզի տարածքում գրանցվել է 57 ձնաբքի դեպք, որի ընթացքում 725 մարդ տեղափոխվել է անվտանգ գոտիներ: Հանրության շրջանում լայն արձագանք գտան Ճարճակիս համայնքից հղի կնոջ,, Ձորագլուխ եւ Երնջատապ համայնքներից մեկական հիվանդի՝ 3-4 կմ. ճանապարհը պատգարակով անվտանգ տեղափոխելու դեպքերը: Նշված իրավիճակները պատվով հաղթահարելու համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի եւ Արագածոտնի մարզպետի կողմից փրկարարական աշխատանքներին մասնակցած փրկարարները խրախուսվել են դրամական միջոցներով, իսկ Ապարանի ՀՓՋ-ի հրամանատար Հ.Արշակյանը՝ ,,Կանխարգելում, օգնություն, փրկություն,, մեդալով:
2012 թ.մարզում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 200 ահազանգ որից հրդեհ է գրանցվել 176 դեպքում, 8 դեպքում (ահազանգերի 4%-ը) գրանցվել է կեղծ ահազանգ: Հրդեհ¬¬նե¬¬¬րի գե¬¬¬րակշ¬ռող մա¬¬¬սը կազմել են չոր խոտածածք տարածքների հրդեհները` 83 դեպք կամ 47%-ը: Իբրև հրդեհների ծագման հիմնական պատճառ նշվեց բնակիչների կողմից անվտանգության կանոնների չիմացությունը կամ դրանց չպահպանելն ու անփութութությունը:
Բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել եւ անցկացվել են հրամանատարաշտաբային, շտաբային ուսումնավարժու¬թյուններ, օբյեկտային վարժանքներ, հատուկ-տակտիկական վարժանքներ: ՀՀ ԱԻ Նախարարի հրամանով Մարդկանց անվտանգության եւ փրկության թեմայով ,,Արիության համաստեղություն,, խորագրով հանրապետական փառատոնի շրջանակներում մասնագիտական վարպետության ,,Լավագույնն ըստ մասնագիտության,, մրցանակաբաշխության շրջանակներում Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը ճանաչվել է ,,Լավագույն մարզային փրկարարական վարչություն,, , իսկ Ապարանի ՀՓՋ-ն՝ ,,Լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ,,:
Քննարկվեցին նաեւ կապի եւ ազդարարման համակարգի, կանխարգելիչ միջոցառումների, փրկարարական ուժերի պատրաստականության, համակարգի տեխնիկական վերազինման, նյութատեխնիկական ապահովման եւ այլ հարցեր, արվեցին մի շարք առաջարկություններ:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14