Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն՝ մարզպետի մոտ

18.01.2013

Հունվարի 18-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելության օրն էր: Նախապես հերթագրված էր 29 քաղաքացի, որից 2-ը՝ ընդունելությանը չներկայացավ: Միաժամանակ, ընդունելությանը եկան այնպիսիք, ովքեր նախապես դիմումներ չէին ներկայացրել:
Ընդունելությանը մասնակցող քաղաքացիները ոչ միայն Աշտարակ քաղաքից էին, այլեւ մարզի տարբել համայնքներից՝ Կարբիից, Օհանավանից, Մելիքգյուղից, Ագարակից, Հնաբերդից, Կաթնաղբյուրից, Ոսկեվազից, Բազմաղբյուրից, Ծաղկահովիտից, Սասունիկից, եւ Ապարան քաղաքից:
Բնակիչներից 4-ը մարզպետին դիմեցին անձնական հարցերով, որոնք վերաբերում էին բնակարանի վերանորոգման, առողջական, աշխատանքային խնդիրների: Դրանք ուսումնասիրելու եւ լուծում տալու վերաբերյալ մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ: 26 քաղաքացու իրենց դիմումի համաձայն տրվեց դրամական օգնություն:
Հաջորդ ընդունելությունը մարզպետարանում կկայանա առաջիկա ուրբաթ օրը՝ հունվարի 25-ին: Իսկ մարտ ամսին, քաղաքացիների ընդունելությունների սահմանված կարգի համաձայն, մարզպետը կայցելի Ապարանի, Արագածի եւ Թալինի տարածաշրջաններ, եւ տեղերում կկազմակերպվի քաղաքացիների ընդունելություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14