Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԿ նախարարությունում քննարկվեցին մարզպետարանների կայքերի բարելավման, ՀԿՏՀ-ի ներդրման հետ կապված հարցեր

18.01.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի ղեկավարությամբ ՏԿ նախարարությունում  կայացած խորհրդակցությանը քննարկվեցին մարզպետարանների պաշտոնական կայքերի բարելավմանը, համայնքապետարաններում Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) ներդրման ընթացքին վերաբերող հարցեր: Մասնակցում էին մարզպետների տեղակալներ, մարզպետարանների աշխատակազմերի ղեկավարներ, կայքերի սպասարկման պատասխանատուներ, մարզպետարանների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետեր, ինչպես նաեւ ՀԿՏՀ մշակման ու ներդրման հարցերով զբաղվող "Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն" ՀԿ-ի ղեկավարը:

Վ. Տերտերյանն ընդգծեց, որ մարզպետարանների պաշտոնական կայքերի բարելավման, ինչպես նաեւ ՀԿՏՀ-ի ներդրման հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են: Նշվեց, որ ներկայումս ՀԿՏՀ շահագործող համայնքների թիվը հասնում է 339-ի, 2013թ-ին եւս շարունակվելու են այդ ուղղությամբ աշխատանքները:

Մարզպետարանի պատասխանատուների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց տեղում քննարկել կայքերի բարելավման ու ՀԿՏՀ-ի ներդրման հետ կապված խնդիրները եւ աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել:

 ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14