Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախագահական ընտրությունների նախապատրաստությունն ընթանում է ըստ ժամանակացույցի

16.01.2013

Արագածոտնի մարզում նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Ընտրատարածքային թիվ 14 եւ թիվ 15 ընտրական հանձնաժողովների նախագահների տեղեկացմամբ՝ ձեւավորվել են բոլոր ընտրատեղամասերը: Ըստ այդմ, թիվ 14 ընտրատարածքում ստեղծվել է 66, թիվ 15-ում՝ 75 ընտրատեղամաս: Դրանք հիմնականում տեղավորված են մշակույթի տներում, հանրակրթական դպրոցներում, համայնքապետարանների կողմից ներկայացված հասարակական այլ վայրերում, որտեղ առկա են ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ պայմանները:
Բոլոր տեղամասերում սահմանված ժամկետում փակցվել են ընտրողների ցուցակները: Նախնական տվյալներով՝ թիվ 14 ընտրատարածքում ընտրողների թիվը շուրջ 56 հազար է, 15-ում՝ 57 հազար 128: Մինչեւ ընտրությունները այս թիվը կարող է փոփոխական լինել, քանի որ անձնագրային բաժիններում դրանք գտնվում են ճշգրտման ընթացքում եւ վերջնական տեսքըվ տեղամասերում կփակցվեն ընտրություններից 3 օր առաջ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14