Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն

16.01.2013

Հունվարի 16-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ խորհրդակցություն կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մարզպետն անդրադարձավ հանրապետական, մարզային եւ համայնքային ճանապարհների մաքրման եւ անցանելիության ապահովման խնդիրներին: Նշվեց, որ երեկվա դրությամբ բոլոր ճանապարհները հիմնականում անցանելի են, սակայն, գիշերվա ընթացքում բուքը կրկին դժվարանցանելի է դարձրել լեռնային բնակավայրերի որոշ հատվածներ: Ճանապարհաշինարարները շարունակում են մաքրման գործընթացը: Ներկայումս նրանք աշխատում են Ավթոնա եւ Միրաք համայնքներում: Ոլորտի պատասխանատուներին մարզպետը հանձնարարեց շուրջօրյա տեղեկատվություն ստանալ բոլոր, այդ թվում՝ համայնքային ճանապարհների վերաբերյալ եւ պարբերաբար զեկուցել:
Քննարկվեցին նաեւ գարնանը հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերին, մարզում իրականացվող շինարարական ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը, բժշկական կենտրոններում առկա պարտքերի մարմանը, միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսի (մարզային "ArtExpo") ու մրցույթ-փառատոնի տարածքային, մարզային փուլերի կազմակերպմանը եւ հանրպետականին մասնակցությանը վերաբերող հարցեր: Ըստ այդմ, համապատասխան հանձնարարականներ ստացան գյուղատնտեսության եւ բնապահպանության, քաղաքաշինության, առողջապահության, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունների պետերը:
Ներկայացվեց նաեւ ՀՀ կառավարության եւ պետական այլ գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականների կատարման ընթացքը, տրվեց նոր հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14