Նորություններ
Ձնաբքի պատճառով դժվարանցանելի են Լոռու եւ Արագածոտնի մարզերի միջհամայնքային ճանապարհները
11.01.2013
Հնարապետությունում հունվարի 11-ի ժամը 08.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ փակ են Սելիմի լեռնանցքը, Ամասիա-Աշոցք-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Արագյուղ-Բուժական, Տավուշի և Շիրակի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Լոռու, Արագածոտնի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: