Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրապետության որոշ ճանապարհներ ձնաբքի պատճառով ժամանակավորապես փակ են

08.01.2013

Հանրապետությունում հունվարի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սելիմի լեռնանցքը փակ է, ժամանակավորապես փակ են Ապարան-Քուչակ, Սառնաղբյուր-Լանջիկ, Արագած-Արթիկ, Մաստարա-Լանջիկ-Մարալիկ, Արագյուղ-Բուժական, Ապարան-Վանաձոր, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Մարալիկ-Գյումրի, Աշոցք-Ամասիա, Աշտարակ-Արտաշավան, Թալին-Մաստարա, Լուսաղբյուր-Ջաջուռ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14