Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տարին ամփոփվեց մարզխորհրդի նիստում

29.12.2012

Դեկտեմբերի 29-ին կայացավ Արագածոտնի մարզխորհրդի վերջին՝ ութերորդ նիստը, որտեղ ամփոփվեցին անցնող տարում մարզում իրականացրած ծրագրերն ու առաջիկա խնդիրները:
Մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, որ տարին, ընդհանուր առմամբ, հաջող էր մարզի համար: Պետական բյուջեի, միջազգային տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների, անհատ բարերարների եւ այլ աղբյուրների ֆինանսավորմամբ տնտեսության մեջ, քաղաքաշինության, ճանապարհաշինության, առողջապահության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում իրականացվել շուրջ 43 միլիարդ դրամի կենսական նշանակություն ունեցող ծրագրեր:
Քննարկվեց մարզի համայնքներում 2012 թվականի սեփական եկամուտների հավաքագրման եւ նախորդ տարիներին գոյացած աշխատավարձների և սոցվճարների պարտքերի մարման գործընթացի մասին հարցը: Նշվեց, որ դեկտեմբերի 27-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 90 %: Մինչեւ տարեվերջ այս ցուցանիշի կավելանա:
Նիստի կարեւոր հարցերից մեկը 2013 թվականի փետրվարին կայանալիք ՀՀ Նախագահի ընտրությունների կազմակերպումն ու պատշաճ անցկացումն էր: Նշվեց, որ բոլոր համայնքներում նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված կանոնակարգի եւ ժամանակացույցի:
Ամփոփելով անցնող տարին, մարզպետը շնորհավորեց համայնքապետերին Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35