Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ
27.12.2012

Սիրելի հայրենակիցնե՛ր,
Մարդկությունը դեպի պատմություն ճանապարհեց եւս մեկ տարի: 2012 թվականը հագեցած էր աշխարհա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային կարեւորագույն իրադարձություններով, որոնք էական հետք ու նշանակություն ունեցան մարդկության պատմության վրա:
Մեր երկրի համար անցած տարին կարեւորվեց մի շարք արժանահիշատակ իրադարձություններով՝ որոնցով հանդերձ անժխտելի են առաջընթացն ու զարգացումը:
Տարին նպաստավոր էր նաեւ մեր՝ Արագածոտնի մարզի համար: Որակական փոփոխություններ են արձանագրվել ժողովրդական տնտեսության մեջ՝ գյուղատնտեսության, շինարարության, առողջապահության, կրթության, մշակույթի, սոցիալական եւ այլ որոտներում:
Նոր՝ 2013 թվականը եւս հարուստ է լինելու պատմա-քաղաքական, իրադարձություններով, տնտեսական, կրթա-մշակութային, հոգեւոր նոր ծրագրերով: Ծրագրեր, որոնց իրականացումը գտնվում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի, պետական այրերի ամենօրյա ուշադրության ներքո: Մեր քաղաքացիներն արժանի են ավելի լավ ապրելու, հպարտորեն եւ համընթաց քայլելու աշխարհի պետությունների շարքերում:
Սիրելի հայրենակիցնե՛ր, շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ: Մաղթում եմ, որ նոր՝ 2013 թվականը լինի առողջության, հաջողության, բոլոր լավագույն ցանկությունների եւ ծրագրերի իրականացման տարի:
Թո՛ղ բոլորիս սրտերը լցվեն ապագայի հանդեպ անսպառ հավատով: Խաղաղութո՜ւն մեր հինավուրց երկրին, անկախության ուղիով անվարան ընթացող մեր պետականությանը:
Շնորհավոր՛ Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: