Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ մարզպետի մոտ

26.12.2012


Դեկտեմբերի 26-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ աշխատանքնային խորհրդակցություն՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Առաջնային հարցը համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի քննարկումն էր: Նշվեց, որ հողի հարկի, հողի վարձավճարի եւ գույքահարկի հավաքագրումը առավել լայն ծավալների հասավ հատկապես տարվա վերջին եռամսյակում եւ դեկտեմբերի 24-ի դրությամբ այն կազմում է 84 %: Գործընթացը շարունակվում է, եւ մինչեւ տարեվերջ այդ թիվը կավելանա: Մարզպետը հանձնարարեց առավել ուշադրություն դարձնել այն համայնքների վրա, որոնցում սեփական եկամուտների ցուցանիշը ավելի ցածր է:
Քննարկվեցին նաեւ համայնքների 2013թ. բյուջեների կազմման, աշնանացան ցորենի սերմացուի գումարների հավաքագրման, մարզային ճանապարհների ձմեռային պահպանության, մաքրման եւ անցանելիության ապահովման եւ այլ հարցեր: Առանձնակի ուշադրություն հրավիրվեց պետական-կառավարման մարմիններից ստացված հանձնարարականների կատարմանն ու գրություններին ժամանակին եւ լիարժեք պատասխանելու ապահովմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14