Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանապարհաշինության ոլորտում ծրագրերը կատարվել են ըստ նախատեսվածի

25.12.2012

2012թ ընթացքում Համաշխարհային բանկի ծրագրի աջակցությամբ կատարվել է Արագածոտնի մարզային նշանակության Մաստարա-Ձորագյուղ-Զովասար-Գառնահովիտ, Ապարան-Մուլքի-Չքնաղ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրեր են իրականացվել նաեւ պետական բյուջեով: Մասնավորապես, Աշտարակը շրջանցող կամրջի վրա կատարվել է 12.0 մլն. դրամի վերականգնման, Աշտարակ-Փարպի-Ղազարավան ավտոճանապարհի վրա՝ 100.0 մլն. դրամի հիմնանորոգման աշխատանքներ: Հիմնովին վերանորոգվել է նաեւ Ապարան քաղաքի 3 կմ. միջպետական նշանակության ավտոճանապարհը:
Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության եւ շահագործման համար այս տարի ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 104.144 մլն.դրամ: Նույն նպատակով միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների համար տրամադրվել է 332.0 մլն.դրամ:
Ճանապարհների պահպանության եւ շահագործման աշխատանքներն ավարտվել են, եւ ներկայումս ընթացքի մեջ են ձմեռային պահպանության աշխատանքները: Մարզպետարանի. համայնքի ղեկավարների եւ ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունների հսկողության ներքո կազմակերպվում են նաեւ մարզի տարածքում գտնվող միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ավտոճանապարհների եզրերի աղբակույտերի, դատարկ պոլիէթիլային շշերի և տոպրակների վերացման աշխատանքները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34