Նորություններ
Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը
21.12.2012
Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ դեկտեմբերի 21-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրված էր 25 քաղաքացի, սակայն ընդունելությանը ներկայացավ 39-ը:
Քաղաքացիներից 2-ի դիմումները վերաբերում էին հողային խնդիրների, 1-ը աշխատանքային հարց էր: Դրանց վերաբերյալ տրվեց համապատասխան հանձնարարականներ եւ պարզաբանումներ:
Մյուս քաղաքացիները՝ 36 հոգի, դրամական աջակցության խնդիր ուներ: Բոլորի դիմումներն էլ բավարարվեց:
Քաղաքացիների ընդունելությունների սահմանված կարգի համաձայն, յուրաքանչյուր ուրբաթ օր, ժամը 12-ից սկսվում է ընդունելությունը: Բացի այդ, մարզպետը քաղաքացիների հետ հանդիպումներ եւ ընդունելություններ է կատարում տեղերում՝ համայնքներ այցելությունների ժամանակ: Այս տարվա ընթացքում մարզպետի մոտ, ընդհանուր առմամբ, կայացել է քաղաքացիների 73 ընդունելություն: Մինչեւ տարեվերջ այդ թիվը կավելանա: