Նորություններ
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին տեսանելիությունը վատթարացել է
21.12.2012
Հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում, Սիսիանում, Ջերմուկում, Ապարանում, Արագածում, Հրազդանում, Գորիսում, Սարավանի լեռնանցքում, տեղում է ձյուն: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակության հետ կապերի բաժնից, Նոյեմբերյանի, Ապարանի, Տիգրանաշենի, Արթիկի եւ Կապանի ավտոճանապարհներին դեկտեմբերի 21-ի ժամը 10.00-ի դրությամբ առկա է շատ թույլ տեսանելիություն:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: