Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի ճանապարհները երթեւեկելի են

17.12.2012

Արագածոտնի մարզի գրեթե բոլոր բնակավայրերում դեկտեմբերի 17-ից սկսել է ձյուն տեղալ: Առավոտյան ժամը 10.00-ի դրությամբ մարզում փապ եւ դժվարանցանելի ճանապարհներ չկան: Անցանելիությունն ապահովելու համար մայրուղիներում մշտապես տարվում են մաքրման աշխատանքներ:
Մարզային նշանակության ճանապարհների շահագործման եւ պահպանության համար այս տարի պետական բյուջեից հատկացվել է 97 մլն. 144 հազար դրամ: Ճանապարհների սպասարկումն ու պահպանությունն իրականացնող կազմակերպությունները՝ Թալինի, Ապարանի, Արագածի եւ Էջմիածնի ճանապարհաշինական ձեռնարկությունները ապահովված են անհրաժեշտ տեխնիկական եւ նյութական միջոցներով եւ ամենօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհների երթեւեկությունն ապահովելու համար:
Մաքրման աշխատանքներն իրականացվում են մայրուղիների բոլոր հատվածներում, սակայն, ուշադրությունը կենտրոնացված է հատկապես Արագածի եւ Ապարանի դժվարանցանելի համարվող բարձրլեռնային եւ լեռնային ճանապարհների վրա, որտեղ բքի ու ուժեք քամիների պատճառով խնդիրներն ավելի շատ են լինում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14