Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզպետարանի քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակվածների սոցիալական խնդիրներով զբաղվող հանձնաժողովի նիստ

14.12.2012


ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակվածների սոցիալական խնդիրներով զբաղվող հանձնաժողովի նիստ` մարզպետի տեղակալ Ա. Արսենյանի նախագահությամբ:
Քննարկվեցին քրեակատարողական հիմնարկներից 2012թ. ընթացքում ազատ արձակված՝ ՀՀ Արագածոտնի մարզում բնակվող անձանց սոցիալական խնդիրները: Նշվեց, որ քաղաքացիներին հասարակության մեջ վերաինտեգրելու նպատակով նամակներ են ուղարկվել համապատասխան համայնքների ղեկավարներին համայնք վերադարձած անձանց ընտանիքի կազմի, սոցիալական պայմանների, զբաղվածության եւ հասարակական վարքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վերաբերյալ:
Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ստացան համապատասխան հանձնարարականներ: Մասնավորապես, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությանը, ՍԾՏԳ-ի պետերին հանձնարարավեց քրեակատարողական հիմնարկներից վերադարձածների սոցիալական պայմանների ուսումնասիրության նպատակով կատարել տունայցեր, նրանց ներառել աջակցության ծրագրերում:
Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը ոստիկանության հետ ճշտելու է տարվա տվյալներն ըստ կալանավայրերից վերադարձածների տարքի եւ սեռի; Աշխատանքներ կտարվեն՝ նախապես պարզելու ՔԿՀ-ում գտնվողների, համայնքներում նրանց ընտանիքներում առկա անչափահասների մասին:
Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունն էլ կուսումնասիրի մարզի դպրոցներում դժվար դաստիարակվող երեխաների հետ տարվող, նրանց մարզական, գեղարվեստական խմբերում ընդգրկելու, ոստիկանության անչափահասների հարցերով աշխատակիցների հետ համագործակցության աշխատանքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14