Նորություններ
Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի միջոցով երեխաներին ուսուցանվում են աղետներին դիմակայելու հմտություններ
13.12.2012

Աշտարակի հատուկ դպրոցում երեխաների եւ մեծահասակների կատարմամբ բեմադրվեց երկրաշարժերի ժամանակ ճիշտ վարքի դրսեւորման մասին ինտերակտիվ կրթական ներկայացում: Միջոցառումը կազմակերպվել էր ,,Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի,, (ԱՌՆՆԾ) շրջանակներում, որն իրականացվում է ,, Սեյվ դը չիլդրեն,,-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
ԱՌՆՆԾ-ն տարածաշրջանային նախաձեռնություն է, որն իրականացվում է Հայաստանում եւ Վրաստանում, որի նպատակն է զարգացնել երեխաների եւ նրանց խնամողների կարողությունները՝ հնարավոր աղետներին ավելի լավ նախապատրաստվելու եւ արձագանքելու համար: Հայաստանում ծրագիրն իրականացվում է Երեւանում, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզերում: 2012 թ. հունիսից մինչեւ 2013 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում ծրագրի անմիջական շահառուներ կդառնան 21 հատուկ հաստատությունների 2176 երեխաները, նրանց 922 ուսուցիչներն ու խնամողները: