Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզային գրադարանում նշվեց Սայաթ - Նովայի ծննդյան 300 ամյակը

29.11.2012

Այս տարի լրանում է հայոց մեծություններից մեկի՝ Սայաթ -Նովայի ծննդյան 300 ամյակը: Այդ կապակցությամբ 2012 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Սայաթ–Նովայի տարի: Հոբելյանի առիթով մեծարանքի միջոցառումներ են կազմակերպվում ոչ միայն մեր հայրենիքում, այլեւ՝ նրա սահմաններից դուրս, հայաշատ համայնքներում, գաղթօջախներում:
Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանի հերթական միջոցառումը նվիրված էր Սայաթ –Նովայի 300 –ամյա հոբելյանին:
Պատմական ժամանակաշրջանը ներկայացնող կոլորիտային ձեւավորման ներքո գրադարանի աշխատակիցների եւ ակտիվ ընթերցողների կողմից ներկայացվեց մեծ երաժշտի ստեղծագործությունը՝ իր ողջ հմայքով, բովանդակային բազմերանգությամբ: Անկեծք ու անմիջական երաժշտական կատարումներին, ասմունքին զուգորդվեց Սայաթ-Նովայի կյանքն ու գեղարվեստական ստեղծագործության մասին պատումնաշարը: Օրվա հոբելյարը ներկայացվեց իբրեւ գրական-երաժշտական նորարար, սիրո եւ մարդասիրության հրաշալի գովերգու, մեծ մտածող ու փիլիսոփա, իմաստուն գրող ու երգիչ:
Այդուհանդերձ, ինչպես իրենք՝ միջոցառման կազմակերպիչները նշեցին, միջոցառման գլխավոր նպատակը հանրության շրջանում սերը դեպի հայոց ազգային երգարվեստը, մասնավորապես՝ Սայաթ-Նովայի անմահ երաժշտությունը, վառ պահելն ու մեծ մեծարելն է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14