Նորություններ
Արագածոտնի մարզը՝ ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամին
23.11.2012
,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի ավանդական դարձած հեռուստամարաթոնին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ Արագածոտնի մարզը: Տարբեր չափի դրամական փոխանցումներ կատարեցին պետական կառույցները, համայնքները, կրթական, մշակութային, առողջապահական, հասարակական եւ այլ ոլորտի կազմակերպությունները, արտադրական ձեռնարկությունները, անհատ անձինք:
Բարեգործական ակցիայի ընթացքում, ընդհանուր առմամբ, հիմնադրամի հաշվին մարզի կողմից արված հատկացումը կազմել է շուրջ 5 միլիոն դրամ: Փոխանցումների գործընթացը շարունակական է: