Նորություններ
Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակ
22.11.2012
Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարված է Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակ: Այդ կապակցությամբ ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց մասին կոնվենցիայի շուրջ: Մասնակցում էին հասարակական կազմակերպությունների նախագահներ, հաշմանդամություն ունեցող անձինք, շահագրգրռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
<<ՈՒնիսոն>> հասարակական կազմակերպության ներկայացուցիչները խոսեցին հաշմանդամության ոլորտում օրենսդրական դաշտի բարեփոխումների մասին թարմ տեղեկատվություն: Հանդիպումը նպատակ ուներ ծանոթացնել հաշմանդամների զբաղվածության խթանման ու իրենց հիմնահարցերի բացահայտման, պարզաբանման և լուծման գործընթացին: