Նորություններ
Մելիքգյուղի դպրոցը վերանորոգման գործընթացում է
19.11.2012
Արագածոտնի մարզի Մելիքգյուղի դպրոցում 2011 թվականից սկսվել է վերանորոգման ծրագիրը:
Դպրոցը կառուցվել է երկրաշարժից հետո՝ 1994 թվականին: Առ այսօր այստեղ վերանորոգում չէր կատարվել, ինչի հետեւանով այն գտնվում էր անմխիթար վիճակում: Մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ հարցը որոշվեց կարգավորել ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի ծրագրով:
Վերանորոգման հետ կապված բոլոր աշխատանքները հիմնադրամը կավարտի գալիք տարի, եւ նոր ուսումնական տարին դպրոցը կդիմավորի նոր՝ բարեկարգ ու հարմարավետ շենքում: Հիմնադրամի կողմից կհատկացվի նաեւ նոր գույք եւ սարքավորումներ:
Իսկ մինչ այդ, շինարարական գործընթացը շարունակվում է: Կառույցը երկհարկանի է եւ ունի մեկ մասնաշենք: Առ այսօր ավարտվել է աշխատանքների մեծ մասը: Փոխվել են տանիքը, դռներն ու պատուհանները, կատարվել ներքին հարդարում եւ ամբողջովին փոխվելե է հատակը: Ներկայումս ընթացքի մեջ են լոկալ ջեռուցման, խմելաջրի համակարգերի կառուցման, տարածքի բարեկարգման աշխատանքները: