Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Օշականի հիմնական դպրոցը կջեռուցվի բնական գազով

07.11.2012

Արագածոտնի մարզի Օշականի հիմնական դպրոցում այս տարի առաջին անգամ ջեռուցումը կկատարվի բնական գազով: Այդ հնարավորությունը դպրոցում ստեղծվել է՝ շնորհիվ Սան Ֆրանցիսկոյի ,,Կռուզյան-Զաքյան-Վասպուրական,, ազգային վարժարանի կողմից ցուցաբերած բարեգործական ձեռնարկի: Վարժարանի հետ բարեկամությունը սկիզբ է առել 2004 թվականից, եւ առ այսօռ նրանց կողմից մի շարք բարեսիրական նախագծեր են իրականացվել: Դրանց մեջ առանձնանում են համակարգիչների եւ տեխնիկական սարքավորումների տրամադրումը, գրադարանային գույքի եւ գեղարվեստական գրականության հատկացումը, դպրոցի համար խմելու ջրագծի կառուցումը, ամենատարբեր միջոցառումներին աջակցությունը եւ այլն:
Դպրոցի համար կարեւորագույն հարցերից մեկը՝ ջեռուցման համակարգի կառուցումը, բարերարները նախաձեռնեցին այս տարի: Կատարվեց գազիֆիկացում, տեղադրվեց ջեռուցման համակարգն իր առանձնացված կաթսաներով: Եւ նախկինում էլեկտրականությամբ կատարվող ջեռուցումը այսօր արդեն փոխարինվելու է գազով ջեռուցմամբ, որը շատ ավելի հարմար է եւ արդյունավետ:
Դպրոցում իրականացվող ծրագրերին նպաստում է նաեւ մարզի ղեկավարության աջակցությունը: Մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրերի շրջանակում այստեղ կառուցվում են կոյուղու հոր եւ ջրահեռացման համակարգ, ինչպես նաեւ՝ ֆուտբոլի մարզադաշտ եւ խաղահրապարակ: Աշխատանքներն արդեն ավարտման փուլում են եւ շահագործման կհանձնվեն սահմանված ժամանակին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14