Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեց գազիֆիկացման ծրագրերի ընթացքը

06.11.2012

,,Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ,, պետական հիմնարկի (ԻՖԱԴ) կողմից ՀՀ Արագածոտնի մարզի 12 համայնքում իրականացվում են գազիֆիկացման ծրագրեր: Նոյեմբերի 6-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ այդ համայնքների ղեկավարների եւ ԻՖԱԴ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկվեց ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը: Մարզպետն ասաց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2008 թ. նախընտրական խոստումներից էր Ալագյազ, Ուջան, Կոշ եւ Քուչակ համայնքների գազիֆիկացումը, որն էլ իրականացվում է ներկայումս: Ինչպես այս, այնպես էլ ծրագրի մեջ ընդգրկված մյուս՝ Ծաղկաշեն, Հարթավան, Շենավան, Ափնա, Վարդենուտ, Արագած, Վարդենիս եւ Արայի համայնքների համար գազիֆիկացմումը խիստ կարեւոր է եւ առաջնային նշանակություն ունի:
Նշվեց, որ բոլոր համայնքներում էլ աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են: Միաժամանակ համայնքապետերին առաջարկվեց հնարավորինս արագորեն լուծել ծրագրով պահանջվող համաֆինանսավորման խնդիրը, ինչպես նաեւ լրացուցիչ ուսումնասիրել նախագծման աշխատանքները՝ դուրս մնացած թաղամասերն ու բնակարանները ծրագրում ներգրավելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14