Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզխորհրդի հերթական նիստը

05.11.2012

Նոյեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում կայացավ հերթական մարզխորհրդի նիստը:
Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման եւ նախորդ տարիներին գոյացած աշխատավարձի ու սոցվճարների պարտքերի մարման գործընթացին: Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. Գալստյանը տեղեկացրեց, որ նախատեսված 861 միլիոն դրամից նոյեմբերի 1-ի դրությամբ սեփական եկամուտները հավաքագրվել է 454 միլիոն դրամը, որը կազմում է 52, 8 %: Ըստ տարածաշրջանների, համեմատաբար լավ արդյունք ունեն Ապարանը եւ Արագածը, իսկ Աշտարակի եւ Թալինի համայնքները այս առումով բավականին զիջում են: Համայնքներում աստիճանաբար մարվում են նախորդ տարիներին գոյացած աշխատավարձի ու սոցվճարների պարտքերը: Այս պահին այդ մարտքը կազմում է 8 միլիոն 662 հազար դրամ, որի մարումն իրականացվում է կազմված ժամանակացույցի համաձայն:
Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո սա առաջին մարզխորհրդի նիստն էր, եւ մարզպետ Սարգիս Սահակյանը շնորհավորեց նորընտիր ու վերընտրված համայնքապետերին՝ նշելով, որ, ի թիվս այլ աշխատանքների, իրենց առաջնային խնդիրը սեփական եկամուտների հավաքագրումն է: Դա մեծ խթան կհանդիսանա պետական բյուջեով, միջազգային տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների ու ծրագրերի կողմից համայնքներում իրականացվող ներդրումային նախագծերի իրականացմանը:
Համայնքնապետերի ուշադրությունը հրավիրվեց նաեւ առաջին վերարտադրության աշնանացան ցորենի գումարների հետ վերադարձման գործընթացին: Նշվեց, որ 2011 թվականին մարզին հատկացվել է 312 տոննա աշնանացան ցորենի սերմացու եւ, անկախարձանագրված բնակլիմայական պայմաններից, սերմացուի վերադարձը՝ սահմանված արժեքով պետք է անպայման իրականացվի մինչեւ դեկտեմբերի 1-ւ: Դրանով է պայմանավորված երկրում սերմաթարմացման ծրագրի շրջանակում գալիք տարում նոր սերմացուների տրամադրումը:
Քննարկվեցին նաեւ մարզի համայնքապետարաններում հանձման-ընդունման աշխատանքների կազմակերպման ընթացքի, հունվարի 1-ից <Եկամտային հարկի մասին> ՀՀ օրենքի կիրարկման եւ նվազագույն աշխատավարձի դրույքաչափի փոփոխության՝ համայնքների բյուջեների վրա ազդեցության, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մարզի նախադպրոցական հիմնարկներում սննդամթերքի ձեռք բերման գործընթացում կատարված ուսումնասիրությունների մասին եւ այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14