Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուջանի դպրոցը բարեկարգվում եւ կահավորվում է

02.11.2012

Ուջանի դպրոցը մեկն է Արագածոտնի այն կրթօջախներից , որտեղ ուսումնական գործընթացներին զուգահեռ չեն դադարում վերանորոգման, բարեկարգման, արդիականացման աշխատանքները: Դպրոցի հիմնական՝ ուսումնական մասնաշենքի հիմնանորոգումն այստեղ իրականացվեց պետական բյուջեի միջոցներով: Աշխատանքները, որ սկսվել էին 2009 թվականին, ավարտվեցին այս տարի: Այն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից էր, որի իրականացմամբ լուծվեց դպրոցի համար կարեւորագույն խնդիրներից մեկը:
Շինարարական ծրագրերը, սակայն, չեն ավարտվել: Մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ նախատեսվում է աշխատանքներ իրականացնել նաեւ երկրորդ մասնաշենքում: Փոխվելու են տանիքը, պատուհանները, կատարվելու է ներքին հարդարում: Այդ ուղղությամբ գործընթացն արդեն սկսվել է, կատարվել եւ ավարտման փուլում են նախագծային աշխատանքները:
Դպրոցը նաեւ ամբողջությամբ ապահովված է լավագույն կահավորանքով: Սեղան-նստարանները, ուսումնառության համար անհրաժեշտ ողջ գույքը, արդիական սարքավորումները, համակարգիչներն ու էլեկտրոնային անհրաժեշտ այլ միջոցները դպրոցին նվիրաբերել են ծնունդով ուջանցի, ներկայումս Հոլանդիայում բնակվող Էմիլ Սարգսյանը եւ ,, Գեյն,, բարեգործական կազմակերպությունը: Այս բարեգործությունը Ուջանի դպրոցով չի սահմանափակվում: Համանման գույք է տրամադրվել նաեւ Գեղաձորի, Ն. Բազմաբերդի, Ն. Սասնաշենի, Նոր Եդեսիայի, Աշտարակի թիվ 2 դպրոցներին:
Էմիլ Սարգսյանի գործունեության շրջանակներում ընդգրկվել են նաեւ առողջապահական հաստատությունները: Բժշկական սարքավորումներ, անհրաժեշտ պարագաներ, հագուստեղեն են ստացել Ուջանի պոլիկլինիկան եւ Աշտարակի հիվանդանոցը: Արդեն ձեռք է բերվել եւ Աշտարակի հիվանդանոցին կտրամադրվի նաեւ մահճակալներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14