Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերանորոգվում են Արտենիի բազմաբնակարան շենքերի տանիքները

01.11.2012

Արագածոտնի մարզի Արտենի համայնքում 54 բազմաբնակարան շենք կա: Դրանց պահպանության, վերանորոգման եւ բարեկարգման համար օգտագործվում են տարբեր ծրագրերի, հինադրամների, կազմակերպությունների ընձեռած հնարավորությունները:
Բազմաբնակարաններից յոթում այս տարի տանիքների վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության՝ Առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում: Շենքերից հինգում արդեն ավարտվել են աշխատանքները, իսկ երկուսում ներկայումս դրանք ընթացքի մեջ են եւ կավարտվեն նախատեսված ժամանակին:
Տանիքների վերանորոգումը բազնաբնակարանների համար կարեւորագույն խնդիրներից է: Ահա թե ինչու, այն ներկայացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ դարձավ նրա նախընտրական խոստումներից մեկը: Մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ էլ նշված շենքերի տանիքների վերանորոգումը մտցվեց վերոհիշյալ ծրագրի մեջ: Նույն ծրագրով վերանորոգման աշխատանքներ են իրականացվում եւս 8 բազմաբնակարան շենքերի տանիքներում: Դրանցից 3-ականը Թալին եւ Ապարան քաղաքներում են, 2-ը՝ Աշտարակում:
Ծրագիրը շարունակական է, եւ առաջիկայում այդ շրջանակում կընդգրկվեն այլ բազմաբնակարաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14