Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը

31.10.2012

Հոկտեմբերի 30-ին կայացավ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը: Մարզի լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին մարզպետը ներկայացրեց սոցիալ-տնտեսական, քաղաքաշինության, ճանապարհաշինության, կրթության, մշակույթի, առողջապահության, հանրային նշանակության այլ ծառայությունների բնագավառում 2012 թվականի ընթացքում մարզում իրականացրած ծրագրերը:Նա ասաց, որ նախատեսված բոլոր ծրագրերն ընթանում են ըստ ժամանակացույցի:
Բոլոր նախագծերի մեջ նա առանձնացրեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող Առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Ծրագրի բոլոր էտապները գտնվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական ու հետեւողական ուշադրության ներքո:
Այդ շրջանակում, երրորդ ծրագրով մարզին, ընդհանուր առմամբ, հատկացրել է 667,950,000 դրամ: Ինչպես նախորդ երկուսում, այս անգամ էլ այն իր մեջ ներգրավել է առավել հրատապություն ներկայացնող հիմնախնդիրները: Մարզպետի հանձնարարականով մանրակրկիտ ուսումնասիրություններ են կատարվել համայնքներում՝ նախանշելու համար դրանցում տեղ գտած կարեւորագույն հիմնախնդիրները: Դրանք վերաբերում են կրթական, մշակութային, մարզական կառույցների հիմնանորոգմանն ու կառուցմանը, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանը, բնակելի թաղամասերի գազիֆիկացմանը, տարածքների բարեկարգմանը, ոռոգման ներտնտեսային ցանցերի համաֆինանսավորմանը եւ այլն:
Ծրագրում առանձնակի տեղ ունի դպրոցաշինությունը: Ներկայումս վերանորոգվում է 30 դպրոցում եւ 7 մշակույթի տուն: Հիմնական վերանորոգման են ենթարկվում Օհանավանի եւ Սիփանի դպրոցները, իսկ մասնակի նորոգումներ են կատարվում Կայքում, Ակունքի, Ափնայի, Եղիպատրուշի, Կաթնաղբյուրի, Դաշտադեմի, Թլիքի, Շամիրամի եւ այլ դպրոցներում: Ծրագրի շրջանակում իրականացվելու են նաեւ գազամատակարարմանն ուղղված աշխատանքներ, համաձայն որի, գազիֆիկացվելու են Լուսագյուղի եւ Անտառուտի բնակելի թաղամասերը, իսկ 5 համայնքում գազիֆիկացման համար կատարվելու է համաֆինանսավորում:
Իրականություն են դառնում նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների ծրագրում ընդգրկված հիմնահարցերը: Մասնավորապես, վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքներ, կատարվում է գազիֆիկացում, ճանապարհների հիմնանորոգումներ եւ այլն: Հիմնովին վերանորոգումից հետո, շատ շուտով շահագործման կհանձնվի նաեւ Ծաղկահովիտի բազմաբնակարան շենքերից մեկը:
Ըստ ամենայնի ներկայացվեցին պետական բյուջեի, Հայաստանի սոցիալական ներդրումների, ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի, Համաշխարհային բանկի, ,,Վորլդ Վիժն-Հայաստան,, կազմակերպության, այլ ընկերությունների, բարեգործական կազմակերությունների եւ տարբեր հիմնադրամների, բարերարների կողմից մարզում իրականացված ներդրումային ծրագրերն ու առաջիկայում նախատեսվող նախագծերը: Դրանցում ներառված են տնտեսության բացառապես բոլոր ոլորտները:
Մարզպետը պատասխանեց նաեւ լրագրողների կողմից հնչեցված հարցերին: Դրանք վերաբերում էին տեղական ինքնակառավարման վերջին ընտրություններին, համայնքներում առկա հիմնախնդիրներին՝ ճանապարհաշինությանը, սեփական եկամուտների հավաքագրմանը, բազամազավակ եւ սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային եւ այլ խնդիրներին, աղբահանությանը եւ այն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14