Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտենի համայնքում կվերանորոգվի խմելաջրի համակարգը

30.10.2012

Արագածոտնի մարզի Արտենի համայնքի խմելաջրի ներքին ցանցը 40-50 տարվա վաղեմություն ունի: Շուրջ 13 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ջրատար համակարգը, որը տարիների ընթացքում քայքայվել է եւ լիովին սպառել իրեն, այսօր վերանորոգման ընթացքի մեջ է: Խնդիրը կարգավորելու համար հանրապետական եւ մարզային համապատասխան կազմակերպությունների կողմից անհրաժեշտ քննարկումներ են կատարվել:
Մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրում, ի թիվս հրատապ այլ հարցերի, ընդգրկվել է նաեւ այս համակարգի վերանորոգումը: Հատկացվել է 5 մլն. դրամ, որով 1 կիլոմետր խողովակաշար:
Համակարգն ամբողջությամբ նորոգելու նպատակով պայմանավորվածություններ են ձեռք բերվել իրավասու տարբեր ընկերություննյերի հետ, կատարվել են ուսումնասիրություններ՝ հարցը հնարավորինս արդյունավետ տարբերակով լուծելու համար: Համայնքին որակյալ եւ բավարար քանակի ջուր ապահովելու համար կառուցվելու է խորքային հոր եւ համակարգի ողջ երկարությամբ նոր խողովակներ են տեղադրվելու: ԻՖԱԴ-ի կողմից արդեն կատարվել են նախագծային աշխատանքները, եւ պայմանավորվածության համաձայն, շինարարական աշխատանքները կսկսվեն 2013 թվականի գարնանը: Նախնական հաշվարկներով, ծրագրի արժեքը կազմում է շուրջ 200 մլն. դրամ:
Այն ամբողջությամբ իրականացնելու դեպքում համայնքում խմելաջրի մատակարարման հարցը լուծված կլինի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14