Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերանորոգումից հետո Արագածավանի թիվ 2 դպրոցը լավագույն պայմաններ ունի

29.10.2012

Արագածոտնի մարզի դպրոցաշինության 2011 թվականի ծրագրերի մեջ, ի թիվս այլ կրթօջախների, ներառվեց նաեւ Արագածավանի թիվ 2 դպրոցի հիմնանորոգումը: Այն իրականացվեց ՀՀ կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հրատապ ծրագրով:
Շահագործումից ի վեր, ավելի քան 30 տարի, դպրոցում որեւէ վերանորոգում չէր կատարվել, ինչի արդյունքում այն գրեթե ամբողջությամբ ավերակ էր դարձել՝ կորցնելով պիտանելությունը: Ուստի, վերանորոգման մեջ անհրաժեշտ էր ներառել բացառապես ամեն ինչ: Փոխվել են տանիքը, հատակը, դռներն ու լուսամուտները, ներքին հարդարումներ են կատարվել դասասենյակներում, լաբորատորիաներում, ամբողջովին նորոգվել է սանհանգույցը, մարզադահլիճը:
Ջեռուցման հարցը դպրոցում լուծվում է էլեկտրականությամբ: Ձեռք են բերվել անհրաժեշտ քանակության էլեկտրական վառարաններ, որոնք, ձմռանը բավարար ջերմություն են ապահովում դպրոցում:
Շինարարական աշխատանքներն ավարտվեցին մեկ տարվա ընթացքում: Դպրոցն ուներ 7 մասնաշենք, որից հիմնանորոգվեց ուսումնական 4 մասնաշենքերը: Դրանք այսօր լիուլի բավարարում են դպրոց հաճախող 350 աշակերտներին:
Վերանորոգման ծրագրի ողջ գործընթացը գտնվել է մարզպետ Սարգիս Սահակյանի անմիջական ուշադրության ներքո: Դպրոցի համար այժմ լուծելի խնդիր է գույքի ձեռքբերման հարցը: Մարզպետի աջակցությամբ մինչեւ տարեվերջ կլուծվի նաեւ այս հարցը: Անհրաժեշտ գույքը կտրամադրվի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից:
Տնօրեն Անահիտ Տեր-Մարտիրոսյանի տեղեկացմամբ, վերանորոգումը դպրոցի համար խիստ անհրաժեշտ եւ օրախնդիր էր: Դրանով, ըստ էության, լուծվեց կարեւորագույն մի հարց՝ դպրոցի պահպանումն եւ առաջիկայում գործունեության ծավալների ընդլայնումը: Քանզի, երկու դպրոց ունեցող գյուղում վերանորոգումից հետո նկատելիորեն ավելացել է իրենց աշակերտների թիվը, ինչն էլ վկայում է այս կրթօջախի առաջիկայում արդյունավետ գործունեության ապահովման մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14