Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում օծվեցին «Սուրբ Խաչ»-ն ու «Հույսի Խորան»-ը

21.10.2012

Արագածոտնի մարզի ,,Տառ-Քարերի,, պուրակի բարձրադիր մասում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ,,Սուրբ Խաչի,, եւ ,,Հույսի Խորանի,, օծման արարողությունը, որն ուղեկցվեց տոնախմբությամբ եւ գիշերային մոմավառությամբ: ՀՀ գլխավոր դատախազ, ,,Նիգ-Ապարան,, հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի խոսքով` փորձ է արվել միաձուլելու հոգեւորն ու աշխարհիկը: ,,Մի կողմից բաց խորանն է, որն անվանել ենք ,,Հույսի խորան,, եւ մյուս կողմից` բեմահարթակ հանդիսատեսի համար,,,- ասաց նա: Հովսեփյանը նկատեց` մեր ժողովուրդը մշտապես հոգեւոր միջոցառումներից հետո եկեղեցուց դուրս խրախճանքներ, ուրախություններ է նշել, նույնը բերել, խտացրել են այստեղ: Խորանի հակառակ կողմում կա աշխարհիկ միջոցառումների համար նախատեսված հարթակ: Խորանի շինարարները հպարտությամբ նշեցին, որ իրենք խորանի կառուցման երեք ամիսներին ամենամեծ նվիրումով են աշխատել: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորներ, ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, այլ հյուրեր մայրաքաղաքից, հարեւան մարզերից:
Հայության համար սիրված վայր դարձած ,,Տառ-Քարերի,, պուրակի մոտ գտնվող բլրին է վեր խոյանում 33 մետր բարձրությամբ Սուրբ խաչ-կոթողը եւ Հույսի խորանը: ,,Սուրբ Խաչի,, ճարտարապետական ողջ կառուցվածքը խորհրդանշում է քրիստոնեության եւ հայ ժողովրդի պատմական եւ հոգեւոր նշանակալից իրադարձությունները: Այն քառաթեւ է, յուրաքանչյուր թեւի տակ տեղակայված են չորս մատուռներ` մոմավառության սեղանիկներով: Հայ Առաքելական եկեղեցին հոկտեմբերի 20-ին նշում է չորս ավետարանիչների հիշատակի օրը: ,,Սուրբ Խաչ,,-ի բարձրությունը 33 մետր է` Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքի չափ: ,,Սուրբ Խաչ»-,, բաղկացած է 1711 մեծ ու փոքր մետաղական խաչերից, որոնք խորհրդանշում են Քրիստոնյա Հայաստանի տարիքը: Յուրաքանչյուր տարի այդ խաչերին կավելանա եւս մեկը: ,,Սուրբ Խաչ»-,, ունի նաեւ արտաքին լուսավորություն. Գիշերային ժամերին այն պատկերվում է որպես երկնքից կախված լուսավոր խաչ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14