Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ
20.09.2012
Սիրելի հայրենակիցնե՛ր
Շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ:
Անկախության տոնը ամենքինս է՝ համայն հայությանը: Մենք այն նշում ենք ամենայն հպարտությամբ, մեծագույն սիրով, հայրենասիրական պաթոսով, ապագայի հանդեպ լավատեսությամբ:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեով հայ ժողովուրդը միահամուռ եւ անվարան ընտրեց անկախության ուղին: Անկախություն, որը եղել է մեր նախահայրերի, բոլոր սերունդների սրբազնագույն երազանգը: Եվ մենք, հիրավի, այն երջանիկ սերունդն ենք, որին բախտ է վիճակվել ապրել անկախության բերկրանքն ու վայելքը:
Այդ ամենը, սակայն, հեշտությամբ չի տրվել: Անկախությունը մենք ձեռք ենք բերել կենաց ու մահու կռվի, մեր լավագույն զավակների արյան ու հերոսացման գնով: Անցնելով Արցախյան գոյամարտի արյունալի պայքարի ու հաղթանակների միջով, մենք վաստակել ենք ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն ունենալու իրավունքը: Պետություն, որն այսօր աշխարհին ներկայանում է իր ներքին ու արտաքին հստակ եւ նպատակասլաց քաղաքականությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, միջազգային ամենաներկայացուցչական ատյաններում Հայաստանի Հանրապետությունը ներկայանում է սեփական հստակ դիրքորոշումներով, վճռականությամբ, հետեւողական ու ազգանպաստ մոտեցումներով:
Վերստին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնը: Լինե՛նք միասնական, հաղթական, շենացնե՛նք մեր պապերի երազած հայրենիքը: