Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

07.09.2012


Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ սեպտեմբերի 7-ին: Ցուցակագրվել էր 18 քաղաքացի, սակայն, ընդունելության օրը մարզպետն ընդունեց նաեւ նախապես չհերթագրված քաղաքացիների:
Դիմումատուների բարձրացրած հարցերը վերաբերում էին հողային, բնակարանային, աշխատանքային, առողջական, սոցիալական խնդիրների: Ըստ հնարավորության, հարցերին դրական լուծում տրվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող խնդիրների կապակցությամբ ստորաբաժանման ղեկավարներին տրվեց համապատասխան հանձնարարականներ: Քաղաքացիներից 16-ի դիմումները վերաբերում էին դրամական օգնություն ստանալուն, որոնք բոլորն էլ բավարարվեցին:
Քաղաքացիների ընդունելությունների սահմանված կարգի համաձայն, յուրաքանչյուր ուրբաթ օր, ժամը 12-ից սկսվում է ընդունելությունը: Բացի այդ, մարզպետը քաղաքացիների հետ հանդիպումներ եւ ընդունելություններ է կատարում տեղերում՝ համայնքներ այցելությունների ժամանակ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14