Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գիտելիքի օրը մարզպետն այցելեց Ուջանի դպրոց

01.09.2012

Սեպտեմբերի 1-ին, ժամը 9.00-ին Արագածոտնի մարզի բոլոր դպրոցներում հնչեց նոր ուսումնական տարվա առաջին զանգը: Տեղի ունեցան հանդիսավոր արարողություններ, ասվեցին ողջույնի, բարեմաղթանքի խոսքեր: Բազմաթիվ հյուրերի թվում դպրոցներ այցելեցին մարզպետարանի ներկայացուցիչները, ովքեր մանկավարժներին եւ աշակերտներին փոխանցեցին մարզպետ Սարգիս Սահակյանի ողջույնի խոսքը՝ նոր ուսումնական տարվա եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Իսկ Ուջանի դպրոցին շնորհավորանքի խոսքը մարզպետն անձամբ ասաց: Նա նշեց, որ դպրոցի եւ կրթական համակարգի բարեփոխումը մշտապես գտնվում են երկրի նախագահ Սերժ Սարգսյանի եւ կառավարության ուշադրության ներքո: Ուջանի դպրոցը մեկն է մարզի այն կրթօջախներից, որտեղ վերանորոգման ծրագիր է իրականացվել: Պետական բյուջեի միջոցներով հիմնովին վերանորոգվել է ուսումնական մասն ընդգրկող մասնաշենքը: Երկրորդ մասնաշենքի վերանորոգումը կիրականացվի առաջիկա ծրագրերից մեկով:
Շնորհավորելով ներկաներին Գիտելիքի օրվա եւ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, մարզպետը մաղթեց, որ նոր ուսումնական տարին լինի հագեցած ու արդյունավետ:
Ուսումնական նոր տարին Ուջանում նշանավորվեց մեկ այլ կարեւոր իրադարձությամբ: Կայացավ Անդրանիկ զորավարի կիսանդրու բացման արարողությունը: Դպրոցը, որ 1990 թվականից կրում է Անդրանիկ Օզանյանի անունը, իր կարեւրագույն պարտքն էր համարում բակում տեղադրել հերոսի կիսանդրին: Այն հնարավավոր է դարձել իրականացնել ծնունդով ուջանցի հոլանդաբնակ Տիգրան Ղազարյանի բարերարությամբ: Քանդակագործ Յուրա Մինասյանի կերտած բրոնզաձույլ կիսանդրին տեղադրվեց դպրոցի բակում՝ մուտքի մոտ:
Գիտելիքի օրվա եւ նոր ուսմնական տարվա կապակցությամբ տոնական հանդիսությունը հագեցած էր նաեւ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում: ,,Ղողանջ դպրության,, խորագիրը կրող միջոցառմանը զուգահեռ նշվեց նաեւ կրթօջախի հիմնադրման 75, դպրոցի ,,հնաբնակ,, մանկավարժներից մեկի՝ վաստակաշատ ուսուցիչ Վերա Շաքարյանի ծննդյան 75 եւ մանկավարժական գործունեության 50-ամյա հոբերյանները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14