Նորություններ
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
31.08.2012

Հարգելի ուսուցիչնե՛ր, ծնողնե՛ր, սիրելի աշակերտնե՛ր
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ։
Բոլոր ժամանակներում գիտելիքն է եղել կյանքի ճանաչողության և գնահատման հիմքն ու չափանիշը, առաջընթացի շարժիչ ուժն ու գրավականը: Արդիական գիտելիքներով զինված, համակողմանիորեն զարգացած նոր սերնդի ձևավորումը այսօր էլ ժամանակի պահանջն է և զարգացման հրամայականը: Մեր ողջ հասարակության մեջ առկա է դրա գիտակցումն, ինչպես նաև ուշադիր և մտահոգ վերաբերմունքն ուսումնառության նկատմամբ:
Դպրոցի և կրթական համակարգի բարեփոխումը մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է: Երկրի ղեկավարության, նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ դրա լուծումներն իրականացվում են քայլ առ քայլ և հետևողականորեն:
Վստահ եմ, որ մեր կրթական համակարգը կատարելագործվելու է կուտակած հարուստ ավանդույթների հիման վրա և առկա մանկավարժական մեծ ներուժի զարգացմամբ:
Ամենևին էլ պատահական չէ, որ Գիտելիքի օրը մենք նշում ենք սեպտեմբերի 1-ին՝ ուսումնառության նոր տարվա մեկնարկին:
Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում, որ նոր ուսումնական տարին լինի հագեցած և արդյունավետ: