Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երեխայի պաշտպանությանը նվիրված միջոցառում՝ Աշտարակում

30.08.2012

Արագածոտնի մարզպետարանը եւ Աշտարակի քաղաքապետարանը ,,Սեյվ դը չիլդրեն,,կազմակերպության հետ համատեղ կազմակերպեցին երեխայի պաշտպանությանը նվիրված համայնքային միջոցառում: ,,Ծնողական և մանկական սրճարաններ,,-ում երեխայի պաշտպանության մասնագետներն անց կացրին երեխայի իրավունքների, նրանց հանդեպ բռնության հետևանքների, դրական ծնողավարության վերաբերյալ փոքրիկ դասընթացներ:
Երեխաների հետ զրույցներն ու խորհրդատվություններն անցան ,,Սեյվ դը չիլդրեն,,-ի կողմից մշակված ,,Անվտանգ եմ ես, անվտանգ ես դու,, մեթոդաբանությամբ, որն նպաստեց երեխաներին ծանոթանալ իրենց իրավունքներին, սովորել հանդուրժողականություն, իմանալ միմյանց օգնելու, բռնություններից զերծ մնալու ձևերը, հարստացրեց երեխային անհրաժեշտ կարողություններով ու գիտելիքներով:
Միաժամանակ ծնողներին ուսուցանվեցին երեխայի դաստիարակության դրական մոտեցումները, որոնք օգնում են ապահովել երեխայի առողջ զարգացումը, բռնությունից պաշտպանված լինելը, իր իսկ կրթության և դաստիարակության մեջ մասնակցություն ունենալը:
Միջոցառման ընթացքում ծնողները կիսեցին իրենց մտահոգությունները երեխայի տարիքային առանձնահատկությունների հետ կապված խնդիրների ծագման, նրանց աճող կարիքների բավարարման շուրջ: Ծնողները ծանոթացան պատժի, բռնության տեսակների ու հետևանքների, երեխայի զարգացման և հանդիպող խոչընդոտների հաղթահարման տարբերակներին: Խորհրդատվություններն օգնեցին նրանց ճիշտ ըմբռնել դաստիարակության և ծնողի պատասխանատվության կարևորությունը, որն իրապես ազդում է երեխայի ինքնազարգացման, աճի և պատասխանատու քաղաքացու ձևավորման վրա:
Վերջում Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանի կողմից երեխաներին հանձնվեցին նվերներ:
Միջոցառումը կազմակերպվեց ,,Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան,,ծրագրի շրջանակներում, որն իրականացում է ,,Սեյվ դը չիլդրեն,,կազմակերպությունը` Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ,,Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան,,-ի համաֆինանսավորմամբ, իսկ մարզպետարանի ԸԿԵԻՊԲ պետին և Աշտարակի քաղաքապետին, հանձնվեցին շնորհակալագրեր՝ միջոցառման կազմակերպմանը աջակցելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14